Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:
Կոշտան կոչ է արել թուլացնել լարվածությունը և հարգել միջազգային իրավունքը։ Նա նաև հորդորել է Իրանին դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները:
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավագնացության կարևորությունը:
Կոշտան վստահեցրել է, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստել դիվանագիտական ջանքերին։