Մարտի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավան-Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սպիտակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։