Իրանական և իսրայելա-ամերիկյան փոխադարձ հարվածներին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ երկրի հարավում «Հըզբոլլահ» շարժման զինյալների հետ բախումների ժամանակ զոհվել է իսրայելցի չորս զինվորական, կա 2 վիրավոր: Հրեական Պետության զինված ուժերը նախազգուշացրել է՝ չեն դադարեցնելու հարվածները, հարավի որոշ շրջանների բնակիչների կոչ է արել հեռանալ առավել անվտանգ վայրեր:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։