ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նիստի սկզբում ներկայացվել է տեղեկատվություն նախկինում քննարկված հարցերի իրականացման ընթացքի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել է հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի օտարման դեպքում դրանց կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը տարաժամկետ կարգով կատարելու հնարավորություն սահմանելու հարցը։
Օրակարգում ընդգրկված էին նաև պետական գնումների ընթացակարգում երաշխիքների հետ կապված մի շարք հարցեր։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։