Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:
Բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Լիտվայի հետ համագործակցության խորացումն ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:
Արուսյակ Ջուլհակյանն արժևորել է Լիտվայի աջակցությունը մեր երկրին՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Նա խոսել է ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի, ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: