Ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը, որը տեղափոխում էր 100000 տոննա նավթ՝ որպես մարդասիրական օգնություն, ժամանել է Կուբա, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։
«Նավը ներկայումս սպասում է բեռնաթափման Մատանաս նավահանգստում»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ որևէ խնդիր չի տեսնում ռուսական նավթ տեղափոխող լցանավի՝ Կուբա ժամանելու հետ կապված։
Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ 730 հազար բարել նավթ տեղափոխող ռուսական նավի ժամանումը կփոխի Կուբայում արագ սրվող ճգնաժամի հետագիծը՝ ԱՄՆ-ի կողմից մի քանի ամիս փաստացի նավթային շրջափակումից հետո՝ կղզին վառելիքով ապահովելով ընդամենը մի քանի շաբաթ, նշում է The New York Times-ը:
NBC News-ի հետ հարցազրույցում Կուբայի փոխվարչապետ Օսկար Պերես-Օլիվան նշել է, որ Հավանան «պատրաստ է ճկուն առևտրային հարաբերությունների ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող կուբացիների և նրանց սերունդների հետ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն, այս զիջումը բավարար չի համարել Կուբայում ցանկալի ազատ շուկայի բարեփոխումներն իրականացնելու՝ Թրամփի վարչակազմի ծրագրի համար։