Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին մահացել է ծանր վերքերից, իսկ մինչ այդ հասցրել է ոչնչացնել թշնամու կարևոր ենթակառուցվածքները, խոցել ամերիկյան կործանիչը:
«Նա թշնամի ագրեսորների հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ կազմակերպում և ամրապնդում էր ուժերը, ինչպես նաև ուժեղացնում կղզիների ու ափամերձ գոտիների պաշտպանական վահանը»,- նշվում է հայտարարության մեջ։
Ցավակցություն հայտնելուց բացի, ԻՀՊԿ-ն երդվել է լիովին ոչնչացնել թշնամուն և ազատագրել Սուրբ Երուսաղեմը: