ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև խորացող բարեկամական հարաբերությունները և նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: