ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանում ամերիկյան գործողության արդյունքում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, և որ նոր առաջնորդները «ողջամիտ» են։
«Ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, մի ռեժիմը ոչնչացվել է, նրանք բոլորը մահացած են։ Հաջորդ ռեժիմը մեծ մասամբ մահացած է, իսկ երրորդ ռեժիմը, որի հետ մենք գործ ունենք, ուրիշ մարդիկ են։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ռեժիմը փոխվել է, և, անկեղծ ասած, նրանք շատ ողջամիտ են»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Ամերիկացի ղեկավարը չի մանրամասնել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, կամ ում հետ է գործ ունենում ԱՄՆ-ն, իսկ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին համարել է մահացած կամ ծանր վիրավորված։
Նախկինում էլ Թրամփը բազմիցս պնդել է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։