Իրանի նոր օրենքով՝ առևտրային նավերը պարտավոր են վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։
Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվեն վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին:
Փետրվարի 28-ից` ԱՄՆ-Իսրայելական գործողությունն սկսվելուց հետո, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Արդյունքում՝ առևտրային նավերը բազմիցս դարձել են անօդաչու թռչող սարքերի թիրախ։ Անցում թույլատրվել է միայն բարեկամ և չեզոք պետություններին պատկանող նավերին։