ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Առնակ Ավետիսյանը և Նարեկ Ապիտոնյանը ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի,տարածքային և տեղական կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել կլիմայի ոլորտում համայնքային բյուջեների կառավարման մեխանիզմների վերաբերյալ ՀՀ կառավարության ռազմավարությանը և օրենսդրական փոփոխություններին, միջազգային համագործակցության ծրագրերին և հեռանկարներին։
Հյուրերին են ներկայացվել Հայաստանում ջրամբարաշինության, ջրային համակարգերի արդունավետ կառավարման, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ծրագրերն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապակցվածության, երկաթուղային ցանցի և լոգիստիկ ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր։