Մարտի 27-30-ը ՀՀ-ում բացահայտվել է 232 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
-
37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
24 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
18 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,
-
8 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
-
4 դեպք՝ ինքնիրավչության,
-
3 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու,
-
2-ական դեպք՝ շորթման, գրավառուին վնաս պատճառելու, թմրանյութի մաքսանենգության, հետամտելու։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ազատությունից ապօրինի զրկելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ բնակարանային գողության,
-
1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։