Իրանի մայրաքաղաք Թեհրանը, ինչպես նաև հյուսիսում գտնվող մի շարք հարակից շրջաններ, մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով:
Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ընթանում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։
«Մի քանի րոպե առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրան նահանգի էլեկտրակայանների, ինչպես նաև Թեհրան քաղաքի որոշ շրջանների և Ալբորզ նահանգի վրա հարձակման հետևանքով էլեկտրաէներգիան անջատվել է: Էներգետիկայի նախարարության մասնագետները փորձում են լուծել այդ խնդիրը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական Nour News գործակալությունը։
Ավելի ուշ Nour News-ը հաղորդել է, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը եղել է արկի բեկորների հարվածը բարձրավոլտ հենասյանը Ալբորզ նահանգում, ինչի հետևանքով վնասվել է «Դուշանթեփե» ենթակայանը՝ առաջացնելով էլեկտրամատակարարման խափանումներ Թեհրան և Կարաջ քաղաքների մի շարք շրջաններում։
Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոստաֆա Ռաջաբի-Մաշհադին հավելել է, որ Թեհրանում էլեկտրամատակարարումը կվերականգնվի մի քանի ժամում։