«Ճանապարհային դեպարտամենտը» Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին զգուշացրել է, որ այս գիշեր և վաղը երկու մարզերում սպասվում է տեղումնառատ վտանգավոր իրավիճակ: Սյունիքում տեղումներն արդեն հանգեցրել են վարարումների Կապան քաղաքում, որտեղ փլուզվել է սելավատարի պատնեշը և անձրևաջրերը լցվել են փողոցները: Ճանապարհային դեպարտամենտը, մարզպետները տեղեկացրել են, որ անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, աշխատանքի բաժանումն արված է, բոլոր ստորաբաժանումները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան