Եռամսյա դասընթացներից հետո «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած հրուշակագործության դասընթացի մասնակիցները քննություն են հանձնել և հավաստագրեր ստացել: Դասընթացներն անցկացրած «Լակի» օնլայն ակադեմիայի դասընթացավար Լիկա Մեսրոպյանը նշել է՝ սովորեցրել է այն ամենը, ինչ սովորել է ավելի քան 20 տարվա իր փորձառության ընթացքում: Նա իր հաջողության բանաձևն է համարում սովորեցնելը, որովհետև դա հնարավորություն է տալիս շարունակ առաջ գնալու և աճելու:
«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է շարունակել ծրագիրը: