Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման դիմումներն ընդունվում են առցանց:
Համակարգը մի քանի ամիս առաջ է գործարկվել, և արդեն առկա է 11 հազար 336 դիմում, որից 10 հազար 813-ը ցանկանում է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Տեխնիկական ինչ խնդիրներ են արձանագրվել այս ընթացքում, և ինչ ընթացակարգ է գործում առցանց դիմումների դեպքում՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժը: