Նոր մեղադրյալներ՝ Գյումրու՝ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի անկարգությունների գործով: Մեղադրվողները համայնքապետարանի աշխատակիցներ և մանկապարտեզների տնօրեններ են: Նրանք կազմակերպել են, որ աշխատանքային ժամին մանկապարտեզները փակվեն, չգործեն, իսկ աշխատակիցները թողնեն աշխատավայրն ու մասնակցեն զանգվածային անկարգություններին: