2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում անցկացվելու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Արդեն պատրաստ է խաղերի տարբերանշանը: Խաղերի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ խոշորամասշտաբ միջոցառումը Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն կլինի: Առաջին անգամ խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ: