ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է պիլոտային կրթական ծրագիր` ուղղված հանրակրթական դպրոցների հասարակագիտություն և պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովը:
«Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. ՀՀ խորհրդարանի դերը և գործառույթները հանրապետության կառավարման համակարգում» անվանումը կրող փորձնական ծրագրին մասնակցել են Երևանից ու տարբեր մարզերից հասարակագիտության ու պատմության ուսուցիչներ:
Մանրամասները` տեսանյութում: