«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր և վաղը քվեարկությամբ կորոշի սպասվող խորհրդարանական ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուին և առաջին 50 համարների դասավորվածությունը: Վարչապետն այսօր իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հարցերին տեսախցիկների առջև չի պատասխանել: Իսկ կուսակցության ներկայացուցիչները պնդել են, որ վարչապետի իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ազգային ժողովից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն անդրադարձել են լրագրողների բազմաթիվ այլ հարցերի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան