Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` չեղարկված չվերթների համար մինչև 250 հազար դրամ փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է, տեղեկացրել է արտգործնախարարությունը: Իսրայելում Հայաստանի դեսպանությանը դիմած 10 քաղաքացիներից ութը ավտոբուսով մեկնել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ ուղիղ չվերթով Երևան վերադառնալու համար:
Թել Ավիվում մարդիկ օրն անցկացնում են ռմբապաստարաններում: «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագրի խոսքով՝ թեպետ արձակվող հրթիռների քանակը որոշ չափով նվազել է, սակայն հարվածները անկանխատեսելի են:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան