Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։
ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։