Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը՝ ասված է 2025 թվականի արդյունքների տարեկան զեկույցում։ «ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացը և գնահատում է Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,- նշված է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր երկկողմ կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնելու երկխոսությունն ու գործակցությունը Երևանի և Բաքվի հետ։ Նաև, զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է կերպափոխել մասնագիտական ռազմական կրթական համակարգը, իսկ Ադրբեջանն ակտիվացրել է փորձի փոխանակումը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ:
Դաշինքը նաև վերանայել է Վրաստանի հետ փոխգործակցությունը՝ հաշվի առնելով 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և դրանց հետևանքները։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։