Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև ապրիլի 6-ը երկարաձգում է իրանական էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը: «Բանակցությունները շարունակվում են, և բավականին լավ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Թեհրանը թույլ է տվել 10 նավթատարի անցնել Հորմուզի նեղուցով: Թրամփը կրկնել է, որ հաղթում են Իրանի դեմ պատերազմում, և շուտով ամեն ինչ կավարտվի:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։