Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետեանին։
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները․ դիտարկվել է Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման գործընթացում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և նախատեսվող աշխատանքները՝ ընդգծելով հայրենակիցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու գործում։