Մարտի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սարավան-«Զանգեր» հավածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։