Մարտի 26-ին՝ ժամը 18։17-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մաքրել ճանապարհի նշված հատվածը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։