Մարտի 26-ին՝ ժամը 00։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ 02։50-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և բաղդադե ծածկը՝ մասամբ, 2 սենյակները՝ գույքով:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մնացած հատվածներ: