Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ 15 կետից բաղկացած ամերիկյան առաջարկը, և ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմին ներկայացրել է հինգ կետից բաղկացած սեփական առաջարկները: Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում է այդ մասին ասել՝ վախենալով սեփական ժողովրդից:
Արտգործնախարար Արաղչիի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն: Ցանկացած որոշում կայացվելու է միայն մեր սահմանների և ազգային շահերի լիակատար անվտանգության ապահովումից ելնելով, այլ ոչ թե արտաքին ուժերի թելադրանքով՝ ասել է նա։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևաններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային՝ քաղաքացիներին տարհանելու հարցում օգնության և հումանիտար աջակցության համար:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: