Կառավարությունը սահմանել է վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։ Սահմանվել է նաև սարքավորումների մոնտաժման, անվտանգ շահագործման, սպասարկման վերաբերյալ տեխնիկական անվտանգության պահանջները, որոնց գործողությունը տարածվում է բոլոր վերելակների վրա, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործումը: