Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին`հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 27-30-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5 աստիճանով, 27-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
.jpg)
Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ը հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։
.jpg)