Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշ հայտարարությունների: Ռուբինյանի խոսքով՝ ամենևին էլ չափազանցություն չէ պնդումը, որ եթե նրանք գան իշխանության՝ պատերազմ է լինելու: Հիշեցրել է ԹՐԻՓ նախագծում այլ կողմերի ներգրավելու Քոչարյանի առաջարկը, այդ համատեքստում հարց բարձրացրել՝ հնարավո՞ր է դա կապ ունի նրան Հայաստան ուղարկողի հետ: Ալեքսանյանն էլ անդրադարձել է Քոչարյանի խոսույթին ու իշխանության արձագանքին:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: