Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգը ծավալուն էր. նախ պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրել, ապա քննարկել ՍԴ դատավորներին հավելավճար տալու նախագիծը: Նախատեսվում է ամսական վճարել 150-ից 510 հազար դրամ հավելավճար՝ կախված ստաժից: Նիստում ընդունվել են ավելի քան 3 տասնյակ նախագծեր, այդ թվում՝ մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների կրճատման ու արգելման մասին: Այնուհետև պատգամավորներն անցել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ նշանակելու հարցին. թեկնածուն ընդդիմությունից է: Քաղաքական բանավեճը այս նիստում ևս չի շրջանցվել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան