Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում հրապարակել է 2026 թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ նախարարի՝ 2025 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7,4%-ով։
Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝
-
Արդյունաբերություն՝ 17,2%
-
Շինարարություն՝ 20,5%
-
Արտաքին առևտուր՝ 9,3%
-
Ծառայություններ՝ 7,2%
-
Առևտուր՝ 3,3%: