«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 25-ի արտահերթ նիստում:
Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել է երկու խմբագրական առաջարկ:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման հրատապությունը և առաջարկել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված նախագծին: