«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին` ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։