Իսրայելի կառավարությունը հաստատել է մինչև 400000 պահեստազորայինի զորակոչը՝ Իրանի և «Հըզբոլլահի» դեմ շարունակվող պատերազմների ֆոնին՝ գրում է The Times of Israel-ը։
Զինվորականներն ասում են, որ դա ոչ թե պահեստազորայինների իրական թիվն է, որոնց կանչելու են Իսրայելի պաշտպանության բանակ, այլ ավելի շուտ «սահման, որն ապահովելու է ճկունություն՝ օպերատիվ կարիքների համար»:
«Այս սխեման կոչված է լուծելու խնդիրները տարբեր ոլորտներում, հատկապես՝ «Մռնչացող առյուծ» գործողության շրջանակներում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունում՝ նկատի ունենալով Իրանի դեմ ներկա պատերազմը: