Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլը: Այս անգամ շահառուները լոռեցի երեխաներն են, մեկնարկը՝ պատկերասրահից:
Տարբեր մարզերի երեխաների համար գործող ծրագրի նպատակը մշակութային կրթությունն է, ինչը նախաձեռնության հեղինակները լավագույն ներդրումն են համարում նրանց ապագայի մեջ։ 3.5 ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում այցեր են նախատեսված 11 մշակութային հաստատություններ: