ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Հայաստանը հաստատակամորեն սատարել է միջազգային ջանքերը, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանն ու դիմակայունության ամրապնդմանը՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու համար։
Ընդգծելով, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն և բազմակողմ հանձնառություն՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ներդրում ունենալ այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը և կօգնի կառուցել ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանն ավելի լավ պատրաստված աշխարհ։