Իրանում 30 մարդ է ձերբակալվել՝ Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով, խուզարկության ժամանակ առգրավվել են Starlink սարքեր, հրազեն և սառը զենք:
Ձերբակալության մասին հայտնել Է Իրանի հետախուզության նախարարությունը։
Օրեր առաջ ԻՀՊԿ-ը հայտնել էր 178 մարդու ձերբակալության մասին՝ իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով: