Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերն արտակարգ դրություն է սահմանել էներգետիկ ոլորտում՝ երկրում վառելիքի պակասի պատճառով: Էներգետիկ ճգնաժամը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո նավթի գների կտրուկ աճի հետ։
Նա այդ իրավիճակն անվանել է անխուսափելի սպառնալիք երկրի էներգամատակարարման համար։
Ֆիլիպիններում վառելիքի, սննդամթերքի, դեղորայքի, գյուղմթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բաշխման համար հատուկ կոմիտե է ստեղծվել: Ֆիլիպինների էներգետիկայի նախարարության գնահատականով՝ վառելիքի պաշարները երկրում կբավականացնեն մոտ 45 օր։ Կառավարությունն աշխատում է այլ երկրներից 1 մլն բարել նավթ գնելու ուղղությամբ՝ պահուստային պաշար ստեղծելու համար։ Իշխանությունները պատրաստ են դիտարկել Ռուսաստանից վառելիք գնելու հնարավորությունը՝ հայտարարել է Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը:
Մերձավոր Արևելքում հակամարտությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում անորոշություն և մատակարարման շղթաներում խափանումներ է առաջացրել: