Զենքի պահանջարկն աշխարհում աճում է։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցի՝ մեծ ուշադրություն կա անօդաչու սարքերի, առաջադեմ համակարգերի նկատմամբ: Նշվում է, որ նախորդ 5 տարում Միացյալ Նահանգները սպառազինություն է մատակարարել 99 երկրի, սեփական արտադրության հաշվին զենքի ներմուծումը կրճատել են Չինաստանն ու Հնդկաստանը, արտահանումը նվազեցրել է Ռուսաստանը:
Փորձագետի գնահատականով՝ Հայաստանն այս իրավիճակում պետք է բարձրացնի բանակի հնարավորությունները, զարգացնի սեփական ռազմարդյունաբերությունը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: