ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 24-ին տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նիստի սկզբում ամփոփվել են նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կառուցապատողների սնանկության առանձնահատկություններին, ինչպես նաև գնորդի վճարումների ապահովագրության (insurance) մասշտաբայնացման խթանմանը։
Այնուհետև քննարկվել են օրակարգային այլ թեմաներ, այդ թվում՝ քրեաիրավական և վարչաիրավական հարցեր։