Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
9 դեպք՝ հոգեկան ներգործության.
8 դեպք՝ խարդախության.
6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության.
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, սառը զենք կրելու.
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու.
2-ական դեպք՝ մարդու առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման:
Բացահայտվել են բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սպանության նախապատրաստության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կողոպուտի, խարդախության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։