Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը հիմնականում դեղորայքի տեսքով, և այլ կերպ լինել չէր կարող: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց՝ դրա մասին հայտարարվե՞լ է, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»: