Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆեյսբուքում, ինստագրամում և այլ հարթակներում գովազդի վրա ամենաշատ գումարը ծախսում են ընդդիմադիրները:
Միայն վերջին 90 օրերի ընթացքում քաղաքական, սոցիալական ու ընտրական գովազդի վրա Հայաստանում ծախսվել է 122 հազար 839 դոլար. Սամվել Կարապետյանն ու նրա ղեկավարած ուժը Մետայում գովազդի վրա ընդհանուր առմամբ ծախսել են 89 հազար դոլար՝ հայկական քաղաքական ուժերի շարքում գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:
Արհեստական բանականության միջոցով ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձը գովազդելու վրա, օրինակ, ծախսել են 1500 դոլար: Կարապետյանին հաջորդում են Արման Թաթոյանի ուժն ու «Հայաքվեն»:
Այս համատեքստում ուշագրավ են վարչապետի հրապարակած տեղեկությունները. առանց որևէ գովազդ միացնելու՝ Փաշինյանի Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերը միասին մարտի 19-ի դրությամբ 148 միլիոն 800 հազար դիտում են ունեցել։
Հեղինակ Մերի Խաչատրյան