Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ-ի գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Փաստերի ստուգման հարթակի լրագրողն է բացահայտում:
Ռուսական կազմակերպության և Միկա Բադալյանի միջոցով նախընտրական շրջանում ղարաբաղցիներին առաջարկվող հումանիտար օգնությունը իրավական սահմանափակումների պատճառով Հայաստանը համարել է ոչ նպատակահարմար: Ռուսական կողմը արձագանքել է՝ չեն հասկանում խնդիրը:
Հետխորհրդային երկրներում մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպության գործունեության սխեման բացահայտել են միջազգային հետաքննողները և Մոլդովայի իրավապաշտպանները:
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի կազմում Կրեմլի հայտնի քարոզիչներն են:
Բացահայտվել է նաև, որ ԵՄ-ի դեմ արշավի աջակիցների համար ամսական մինչև 2 հազար 5 հարյուր դոլար վարձատրություն է սահմանված եղել։
Ի դեպ, Մոլդովայում նույնպես ամեն ինչ սկսվել է փոքրիկ հիգիենիկ տոպրակներից:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան