Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը: