Հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմարավետ դարձնելու նպատակով՝ Ներքին գործերի նախարարությունը իրականացնում է նաև ենթակառուցվածքային փոփոխություններ։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը դադարեցնում է սպասարկումը Աշտարակի Ն. Աշտարակեցու 5 հասցեում և գործունեությունը շարունակելու է նոր հասցեում՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 2/1։