Մարտի 22-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։